ՄիջազգայինՆորություններ

ՌԴ Կանսկ քաղաքում Մոլոտովի կոկտեյլով հրդեհել են զինկոմիսարիատը

ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Կանսկ քաղաքի բնակիչը սեպտեմբերի 24-ի գիշերը Մոլոտովի կոկտեյլ է նետել զինկոմիսարիատի շենքի առաջին հարկի պատուհանից։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» թերթը։

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 01:00-ի սահմաններում։ Կասկածվող անձը տարեց տղամարդ է:

Հրդեհը մարվել է 20 րոպե անց, սակայն գրասենյակի կահույքի մի մասն այրվել է։ Փաստաթղթերը չեն վնասվել։ Ոստիկանությունն այս պահին փնտրում է չարագործին։

Երկու օր առաջ Տոլյատիում Մոլոտովի կոկտեյլ էին նետել քաղաքապետարանի դռան վրա։

Back to top button