ՆորություններՍպորտ

Ազգերի լիգա. Գերմանիան պարտվեց Հունգարիային, Անգլիան պարտվեց Իտալիային ու կխաղա B դիվիզիոնում

Ազգերի լիգայի խմբային փուլի A դիվիզիոնի 5-րդ տուրում Իտալիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Անգլիայի թիմին:

Իտալացիների կազմում գոլի հեղինակ դարձավ Ռասպադորին՝ 68-րդ րոպեին:

Խմբի մյուս խաղում Գերմանիայի հավաքականը սեփական հարկի տակ պարտվեց Հունգարիայի ընտրանուն: Հյուրերի կազմում միակ գոլը խփեց Սզալային:

Վերջին տուրում Իտալիան ու Հունգարիան կպայքարեն առաջին տեղի համար: Հունգարացիներն ունեն 10, իսկ իտալացիները՝ 8 միավոր: Գերմանիան 6 միավորով 3-րդն է, իսկ Անգլիան 2 միավորով վերջին տեղում է ու անկախ վերջին տուրի արդյունքներից, հաջորդ մրցաշրջանում անգլիացիները կխաղան B դիվիզիոնում:

Back to top button