ՄիջազգայինՆորություններ

Ուկրաինան Իրանի դեսպանին զրկել է հավատարմագրումից և արտաքսել իրանցի դիվանագետների

Ի պատասխան Իրանի կողմից Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի մատակարարման՝ Ուկրաինան հավատարմագրումից զրկել է մերձավորարևելյան երկրի դեսպանին և կրճատում է Կիևում Իրանի դեսպանատան դիվանագիտական ​​անձնակազմը։

Այս մասին հայտնել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունից։

Որոշումն ընդունվել է Ուկրաինայի տարածքում ՌԴ զորքերի կողմից իրանական արտադրության զենքի կիրառման փաստերին անհապաղ արձագանքելու նախագահի հրամանից հետո։

Ուկրաինայում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն։

Նրան ասվել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմ մղելու համար Ռուսաստանին զենքի մատակարարումը ոչ բարեկամական արարք է, ինչը լուրջ հարված է հասցնում Ուկրաինայի և Իրանի հարաբերություններին։

Back to top button