Նորություններ

Երևանում՝ կիսակառույց եկեղեցու մոտակայքում, վագոն-տնակ է այրվել

Սեպտեմբերի 23-ին, ժամը 17։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան անցուղում՝ կիսակառույց եկեղեցու մոտակայքում, այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է վագոն-տնակ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։53-ին, մարվել՝ 18։32-ին։ Այրվել են վագոն-տնակի փայտե կառուցատարրերը (մոտ 27 քմ)։

Back to top button