Նորություններ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը՝ ՀՀ արևելյան և հարավային շրջաններ չայցելելու կոչի վերաբերյալ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պարզաբանում է տարածել Հայաստանի արևելյան և հարավային շրջաններ չայցելելու կոչի վերաբերյալ.

ԱՄՆ դեսպանատունն այսօր հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իր քաղաքացիներին չայցելել Հայաստանի արևելյան և հարավային շրջաններ։ Այս առնչությամբ «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը» հարցում է ուղարկել դեսպանություն։

Պարզաբանման մեջ նշվում է, որ նոր նախազգուշացումը փոքր-ինչ թուլացնում է նախկին սահմանափակումները։

Նման նախազգուշացում է արվել սեպտեմբերի 13-ի սրացումներից հետո, և այժմ դեսպանատունը վերանայել է այս հայտարարությունը և ամբողջ Վայոց ձորի մարզ չայցելելու կոչը փոխարինել Եղեգնաձորից դեպի արևելք չշրջանցելու կոչով։

Back to top button