Նորություններ

«Կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել». Գյումրիի քաղաքապետարան

Գյումրիի համայնքապետարանից հայտնում են.

«Հարգելի համաքաղաքացիներ, ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից՝ յուրաքանչյուր ուրբաթ ժամը՝ 16:00-18:00-ն, ռուսական 102 ռազմական բազայի զինվորական տարածքներում, զորքերի մարտունակության պահպանման համար անցկացվում են զորավարժանքներ:

Մեր ազգաբնակչությանը հորդորում ենք, քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել»:

 

Back to top button