Նորություններ

Երեկ Տիգրանաշենի ոլորաններում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել ոստիկանության քրեական հետախուզության 2 մայոր, կապիտան ու ավագ սերժանտ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Արարատի մարզում Տիգրանաշենի ոլորաններում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորի և վարորդների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ КамАЗ -ը վարել է Սյունիքի մարզի բնակիչ, 66-ին Սիմոն Սիմոնյանը, իսկ Toyota Corolla-ն վարել է Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա Շավարշ Գրիգորյանը:

Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Շ. Գրիգորյանը, նրա ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 30-ամյա Գևորգ Մարգարյանը, 40-ամյա Արման Հարությունյանը և 25-ամյա Արմեն Հովհաննիսյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Toyota-ի վարորդ Շ. Գրիգորյանը աշխատում է ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես ավագ օպերլիազոր, կոչումով մայոր է:

Մյուս վիրավորներից  Գ. Մարգարյանը աշխատում է ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես օպերլիազոր, կոչումով կապիտան է:

Վիրավորներից Ա. Հարությունյանը աշխատում է ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես ավագ օպերլիազոր, կոչումով մայոր է, իսկ Ա. Հովհաննիսյանը աշխատում է ոստիկաության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես կրտսեր օպերլիազոր, կոչումով՝ ավագ սերժանտ է:

Back to top button