ՆորություններՍպորտ

Ազգերի լիգա․ Ֆրանսիան հաղթեց Ավստրիային, Խորվաթիան՝ Դանիային

Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Ֆրանսիան տնային խաղում 2:0 հաշվով հաղթեց Ավստրիային։ Ֆրանսիացիների կազմում աչքի ընկան Կիլիան Մբապեն և Օլիվյե Ժիրուն։

Խմբի մյուս խաղում Խորվաթիան 2:1 հաշվով հաղթեց Դանիային։ Խորվաթների կազմում աչքի ընկան Բորնա Սոսան և Լովրո Մայերը։

Հյուրերի կազմում միակ գոլը խփել է Քրիստիան Էրիկսենը։

5-րդ տուրից հետո Խորվաթիան 10 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական։ Դանիան 9 միավորով երկրորդ տեղում է։ Ֆրանսիայի հավաքականը 5 միավորով երրորդ տեղում է, իսկ Ավստրիան՝ 4 միավորով վերջինն է։

Back to top button