ՆորություններՍպորտ

Արոնյանը 1:3 հաշվով պարտվեց Կառլսենին ու դուրս մնաց հետագա պայքարից

Julius Baer Generation Gup արագ շախմատի առցանց մրցաշարում կայացան քառորդ եզրափակիչ մրցախաղերը:

Լևոն Արոնյանն արագ շախմատի 4 պարտիայից բաղկացած մրցախաղում 1:3 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենին ու դուրս մնաց հետագա պայքարից:

Մրցախաղը հաջող սկսվեց Արոնյանի համար, որն առաջին պարտիայում սևերով 52-րդ քայլին հաղթանակ տարավ: Հաջորդ պարտիայում Կառլսենը սևերով 48-րդ քայլին ռևանշի հասավ՝ վերականգնելով հավասարակշռությունը:

3-րդ պարտիայում Լևոնը կրկին անհաջող խաղաց՝ սևերով պարտվելով 32-րդ քայլին: 4-րդ պարտիան էլ 56–րդ քայլին ավարտվեց սևերով խաղացող Կառլսենի հաղթանակով:

 

Back to top button