Նորություններ

Բրիտանացի պատգամավորը կառավարությանը կոչ է արել աջակցել Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու ջանքերին

Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր Քրիս Լոուն կարևորել է, որ երկրի կառավարությունը հրատապ հայտարարությամբ դատապարտի Ադրբեջանի ագրեսիան:

Պատգամավորը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում: «Միացյալ Թագավորության կառավարությունը պետք է հրատապ հայտարարություն անի՝ դատապարտելով Ադրբեջանի հարձակումները և աջակցի ամբողջ աշխարհի ջանքերին՝ դադարեցնելու Ադրբեջանի այս ագրեսիան ու բռնությունը»,-հայտարարել է նա:

Back to top button