ՄիջազգայինՆորություններ

Թուրքիան դատապարտել է Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական շրջաններում հանրաքվե անցկացնելու մտադրությունը

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական մի շարք շրջաններում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե անցկացնելու մտադրությունը:

«Մեզ անհանգստացնում է Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի մասերում միակողմանի հանրաքվեներ անցկացնելու փորձերը: Կատարվելիք նման անօրինական իրադարձությունը չի ճանաչվի միջազգային հանրության կողմից: Ընդհակառակը, այն կդժվարացնի դիվանագիտական ​​գործընթացի վերակենդանացման ջանքերը»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Նշենք, որ Ռուսաստանը ծրագրում է սեպտեմբերի 23-ից 27-ն անցկացնել հանրաքվեներ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում: Այս որոշումն արդեն դատապարտել են ԵՄ-ում, ՆԱՏՕ-ում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում։

ermenihaber.am

Back to top button