ՄիջազգայինՆորություններ

Իսրայելն ավելացնում է չվերթների թիվը և պատրաստվում ՌԴ-ից մեծ թվով ներգաղթյալների ընդունել

Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը կոչ է արել El Al ավիաընկերության ղեկավարին ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիայի հայտարարությունից հետո ավելացնել Ռուսաստանից չվերթների թիվը։ Այս մասին հայտնում է NEWS.ru.co.il-ը՝ հղում անելով Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակին։

Հաղորդվում է նաև, որ Իսրայելն արդեն սկսել է Ռուսաստանից մեծ թվով ներգաղթյալների ընդունելու նախապատրաստական ​​աշխատանքները։ Լապիդը նշել է, որ միջոցներ կպահանջվեն ոչ միայն չվերթների ավելացման, այլ նաև վիզաների և միգրանտների հետագա տեղաբաշխման աշխատանքների իրականացման համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի հայտարարությունից հետո սպառվել են Մոսկվայից Ստամբուլ, Երևան, Բաքու և մոտակա երկրների այլ քաղաքներ ուղիղ չվերթների տոմսերը։

«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը հայտարարել է, որ մասնակի մոբիլիզացիայի ֆոնին տոմսերի վաճառքի սահմանափակումներ չեն լինի։

Back to top button