ՆորություններՏնտեսական

Դոլարի փոխարժեքը 1 շաբաթում աճել է 13 դրամով, եվրոյինը՝ 7 դրամով

Վերջին 1 շաբաթում ԱՄՆ դոլարի ու եվրոյի փոխարժեքն աճ է գրանցել։ Եթե Սեպտեմբերի 12-ին դոլարի միջինացված փոխարժեքը 405 դրամ էր, իսկ եվրոյինը՝ 411 դրամ, այսօր արդեն դոլարը և եվրոն արժեն 418 դրամ։

Ստացվում է, որ դոլարի փոխարժեքը 1 շաբաթում աճել է 13 դրամով, եվրոյինը՝ 7 դրամով։ Դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը սկսվեց հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների մեկնարկի հետ միասին։ Սեպտեմբերի 15-ին արդեն դոլարը դարձավ 411 դրամ՝ այսինքն 4 օրում աճեց 6 դրամով։

Եվրոյի արժեքը գրեթե մնաց անփոփոխ՝ աննշան նվազմամբ։ Սեպտեմբերի 20-ի դրությամբ, ԿԲ ներկայացրած տվյալներով, դոլարն ուեվրոն արժեն մոտ 418 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը մնացել է գրեթե անփոփոխ։

Միջինացված փոխարժեքը սեպտեմբերի 20-ի դրությամբ 6,9 դրամ է։ Նշենք, որ Կենտրոնական բանկը ներկայացնում է միջինացված փոխարժեքները։ Իսկ Rate.am-ի տվյալներով, հայկական բանկերը սեպտեմբերի 20-ին դոլարը գնում են շուրջ 420 դրամով, վաճառում՝ 430 դրամով, եվրոն գնվում է շուրջ 418 դրամով, վաճառվում՝ 435 դրամով։

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 13-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 10.0%:

Back to top button