Նորություններ
Զոհվել է «Բերդ» անսամբլի պարող Լավրենտ Նաթոյանը
Պարային անսամբլի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել է խմբի անդամ Լավրենտ Նաթոյանի լուսանկարը, որին կից գրված է. «Կրկին ցավալի ու անդառնալի կորուստ ունեցանք:
«Բերդ» պարային անսամբլի պարսպից մի նախշուն քար պակասեց, մի հրաշալի պարող, լուսավոր մի երիտասարդ ու Հայրենիքի պաշտպան: Նրա տեղը «Բերդ» անսամբլի պարողների շարքում թափուր մնաց: Սակայն քեզ սիրով կհիշեն բոլորը, սիրելի Լավրենտի, երբ ամեն անգամ «Բերդը» բեմ բարձրանա»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Այս պահի դրությամբ հայտնի է 49 զոհի մասին: