Նորություններ

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ուղևորվում է Հայաստան և Ադրբեջան՝ բանակցելու Փաշինյանի և Ալիևի հետ

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ուղևորվում է Հայաստան և Ադրբեջան՝ երկու երկրների ղեկավարների հետ բանակցելու սահմանին իրավիճակի դեէսկալացիայի շուրջ, նշված է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունում։

«Վերջին ժամերին հայ-ադրբեջանական սահմանին լուրջ մարտեր են տեղի ունեցել, ինչի հետևանքով մարդիկ են զոհվել։ Չափազանց կարևոր է դադարեցնել ռազմական գործողություններն ու վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Բոլոր ուժերը պետք է վերադառնան այն դիրքերը, որոնք զբաղեցրել են՝ մինչև էսկալացիան, հարկավոր է ամբողջությամբ պահպանել կրակի դադարեցման ռեժիմը», — նշված է Բորելի հայտարարությունում։

«ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը անհապաղ կուղևորվի երկու երկրներ, որպեսզի աջակցի դեէսկալացիային ու քննարկի Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև տեղի ունեցած երկխոսության գործընթացի հետագա քայլերը», — նշել է Բորելը։

Back to top button