Նորություններ

ՀԱՊԿ-ին Հայաստանի դիմումի հետ կապված աշխատանք է տարվում. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գիշերը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրումը՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այժմ փորձագիտական մակարդակով ինտենսիվ աշխատանք է տարվում։ Ավելին դեռ չեմ ասի, այդ աշխատանքի արդյունքները ստանալուն պես մենք ձեզ կտեղեկացնենք»,- հավելել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովի խոսքով՝ դժվար է գերագնահատել ՌԴ-ի և անձամբ Վլադիմիր Պուտինի դերն իրավիճակի կարգավորման գործում:

Անդրադառնալով Երևանի՝ ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով դիմելուն՝ Պեսկովը չի հստակեցրել Մոսկվայի մտադրությունները:

«Ավելին հիմա չէի ցանկանա ասել, աշխատանք է տարվում, համաձայնություններ են ձեռք բերվում, չէի ցանկանա ինչ-որ բան հայտարարել մինչև այդ գործընթացի ավարտը»,- ասել է Պեսկովը:

Back to top button