Նորություններ

«Մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով հնարավորինս արագ և արդյունավետ բարեփոխենք մեր բանակը, մեր ԶՈՒ-ն». Ն.Փաշինյան

«Ադրբեջանի ներկայացուցիչներն ասում են, որ մենք խաղաղություն ենք ուզում, մենք էլ ենք ասում, որ խաղաղություն ենք ուզում, և հիմա կարող է հարց ծագել, թե ով այստեղ այնքան էլ անկեղծ չէ, և ով է, որ, ըստ էության, չի արտահայտում իր իրական ցանկություններն ու մղումները: Բոլորը, ըստ էության, ուզում են խաղաղություն, բայց խնդիրն այն է, որ խաղաղություն ասելով յուրաքանչյուր սուբյեկտ կամ սուբյեկտների խմբեր հասկանում են իրենց պատկերացրած պայմաններով: Խաղաղությունը չի լինում այն ժամանակ, երբ այդ պայմանները, պատկերացումները կամ չեն համընկնում, կամ հնարավոր չի լինում նրանց մոտեցնել, և սա է ընթացիկ իրավիճակը: Ի՞նչ պետք է անենք մենք հետագայում. մենք պիտի բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանենք ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը»,- ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը շեշտեց, որ մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով ձգտենք խաղաղության՝ փորձելով մոտեցնել պատկերացումները, և մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով հնարավորինս արագ և արդյունավետ բարեփոխենք մեր բանակը, մեր ԶՈՒ-ն՝ ՀՀ անվտանգությունն ապահովելու համար:

Back to top button