ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններՏնտեսական

Արցախի տարածքների հետ ատոմակայանի հզորության կեսի չափ ՀԷԿ-եր ենք կորցրել. տնտեսագետ

Արցախի տարածքների կորուստը Հայաստանի տնտեսության վրա բավականին լուրջ, ինչ-որ տեղ աղետաբեր ազդեցություն ունի, ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակում հայտարարեց Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Մկրտչյանը: Նրա խոսքով՝ Արցախի տարածքների հանձնումից հետո Հայաստանն ունի ռազմական, էներգետիկ, պարենային անվտանգության լուրջ խնդիրներ: Ըստ փորձագետի՝ Սյունիքը պահելու  խնդիր ունենք, որովհետև չկա պաշտպանական 2-րդ գիծ, 3-րդ գիծ:

«Տասնյակ հազարավոր հեկտարներով ցորենի դաշտեր ենք կորցրել: Նաև գյուղմթերքի և անասնապահության հսկայական տնտեսություններ էին ստեղծվել  Արցախում: Տարբեր հաշվարկներով՝ խոսքը 20.000-30.000 գլուխ խոշոր եղջերավոր անասունի մասին է ու տասնյակ հազարավոր գլուխ մանր եղջերավորի»,-նշեց տնտեսագետը:

Նրա խոսքով՝ նաեւ փոքր ու միջին ՀԷԿ-երի հսկայական քանակ կար Արցախում, որոնց հզորության մասին քիչ է խոսվում, Մեծամորի ատոմակայանի հզորության կեսի չափով վերականգնվող էներգիայի պաշարներ էին ստեղծվել Արցախում: Էներգետիկ այս ռեսուրսների կորուստը, ըստ տնտեսագետի, լուրջ ազդեցություն ունի Հայաստանի էներգետիկ անվտանգության վրա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև:

Back to top button