ՆորություններՏնտեսական

Կենսաթոշակներն ավելի արագ են աճելու, քան սպառողական զամբյուղի արժեքը. Բաբկեն Թունյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքում անդրադարձել է սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների և նպաստների բարձրացմանը և այդ առնչությամբ շրջանառվող արձագանքներին: Պատգամավորը իր գրառման մեջ մասնավորապես նշել է.

«Ինչպես արդեն հայտարարվեց, 2022 թ. սեպտեմբերի 1-ից կբարձրացվեն կենսաթոշակները և նպաստները:

Քանի որ աչքովս ընկան որոշ հեգնական և քննադատական գրառումներ, որոշ պարզաբանումներ ներկայացնեմ կենսաթոշակների վերանայման վերաբերյալ:
3000 հազար դրամով (18 հազարից 21 հազար) ավելանում է ոչ թե միջին, այլ ՀԻՄՆԱԿԱՆ (բազային) կենսաթոշակի չափը, որի հիման վրա հաշվարկվում է աշխատանքային կենսաթոշակը:
Այսինքն՝ այն հիմնական թոշակը, որի վրա, կախված ստաժից, գործակիցներ են կիրառվում, և մարդը ստանում է ավելի շատ: Սա նշանակում է, որ միջին կենսաթոշակն ավելանում է ԱՌՆՎԱԶՆ 3000 դրամով:
Բացարձակ առումով 3000 դրամն իհարկե մեծ թիվ չի թվում, սակայն տոկոսային առումով սա նշանակում է 16.6% բարձրացում, ինչը քիչ չի:
Սա միջանկյալ բարձրացում է՝ սեպտեմբերի 1-ից: 2023 թվականի հունվարի 1-ից ևս մեկ անգամ թոշակները կվերանայվեն, ինչպես հայտարարվել է:
Կառավարությունը իր 2021-2026 թթ. ծրագրով խոստացել է, որ մինչև 2026 թվականը՝
միջին կենսաթոշակը բարձր կլինի սպառողական զամբյուղի արժեքից,
իսկ նվազագույն կենսաթոշակը՝ պարենային զամբյուղից:
ԱՆԿԱԽ ՆՐԱՆԻՑ, թե որքան կարժենան պարենային և սպառողական զամբյուղները:
Սա նշանակում է, որ կենսաթոշակներն ավելի արագ են աճելու, քան սպառողական զամբյուղի արժեքը:
Սա նշանակում է, որ թոշակառուն իր թոշակով կկարողանա հոգալ գոնե մինիմալ կարիքները:
Որքան էլ ոմանց սա դուր չգա, որքան էլ նեղվեն, որ Կառավարությունը անելու է այն, ինչ իրենց 20 տարի չի հաջողվել, մենք ամեն ինչ անելու ենք, որ դա իրականություն դառնա»:

Back to top button