ՆորություններՔո ձայնը
«Զանգեզուրի միջանցքը մեզնից ոչ թե Ադրբեջանն է վերցնում, այլ` Ռուսաստանը»․ Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանի գրառումը․ «Ի դեպ, Զանգեզուրի միջանցք լինելու է։ Սա ոչ թե ձեզ ասում եմ որպես առաջին գուժաբեր, այլ որպես վերքերի դարմանիչ։ Ավելին ասեմ, որ էդ միջանցքը ոչ թե Ալիևի բզիկն է, այլ ռուսների ցանկությունը։ Իրենք շատ ուղիղ ասում են, որ այդ միջանցքը լինելու է ու իրենց պատասխանատվության տակ, ինչպես Լաչինում է։ Դրանով մասնատում են Հայաստանի սուվերեն տարածքը, որը շուտով անելու են։ Հռչակված դաշնակիցները։ Ի դեպ, Ալիևը երեք տարի հետո, դեպքերի էս զարգացման դեպքում սիկտիր է անելու ռուսներին։ Ալիևը դեռ որևէ էական փաստաթուղթ չի ստորագրել, որտեղ ռուսների խաղապահ կարգավիճակն ամրագրում է։ Նորից արձանագրենք` Զանգեզուրի միջանցքը մեզնից ոչ թե Ադրբեջանն է վերցնում, այլ` Ռուսաստանը ու շատ ուղիղ»։ |