Նորություններ

Հայաստանի ԶՈՒ թիմը հաղթել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի եզրափակիչ՝ «Տեր և տիկին» մրցափուլում

«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի շրջանակում օգոստոսի 23-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվել է գրական-գեղարվեստական «Տեր և տիկին» մրցափուլը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հավաքական թիմերն ազգային տարազներով ներկայացրել են երաժշտական, պարային և ասմունքի կատարումներ: Մշակույթի գործիչներով համալրված ժյուրին որոշել է տվյալ մրցափուլի հաղթողին. առաջին տեղում Հայաստանի զինված ուժերը ներկայացնող թիմն է:

«Որպես գրական-գեղարվեստական մրցաձևի շարունակություն, բացազատվել են նաև ազգային տաղավարներ, որտեղ ներկայացվել են մշակութային տարբեր ցուցանմուշներ, տվյալ երկրի խոհանոցին բնորոշ կերակրատեսակներ:

«Խաղաղության մարտիկ» մրցույթի մրցաձևերն ավարտվել են: Արդյունքների ամփոփումից հետո կորոշվեն ընդհանուր հաշվարկով առաջատար թիմերը, կհայտարարվեն լավագույն ցուցանիշներ գրանցած զինծառայողների անունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Back to top button