ՄիջազգայինՆորություններ

Թուրքիան շարունակում է հետապնդել քրդերին. հրթիռակոծվել է Հասաքան

Թուրքական զինված ուժերը հրթիռակոծել են Սիրիայի Հասաքա նահանգը: Հրթիռակոծության հետևանքով սպանվել է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) 2 անդամ, վիրավորվել՝ ևս 3-ը:

Տեղեկությունը հայտնում է Մարդու իրավունքների սիրիական դիտարանը:

Հաղորդվում է, որ թուրքական ԱԹՍ-երը թիրախավորել են  սպունգի գործարանի շրջակայքը, որը գտնվում է Թուրքիայի սահմանից մոտ 45 կմ հեռավորության վրա և որտեղ տեղակայված են SDF-ի ռազմական ուժերը։

Դիտարանը նաև նշել է, որ Հասաքա-Թար Թամեր ճանապարհի մոտակայքում, որտեղ տեղակայված են միջազգային կոալիցիայի ուժերը, ռազմաբազա է գործում:

regionmonitor.com

Back to top button