ՄիջազգայինՆորություններ

Մայք Թայսոնը Մայամիում տեղաշարժվել է հաշմասայլակով

Մայամիի (ԱՄՆ) օդանավակայանում լեգենդար բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսոնին նկատել են հաշմասայլակով։ Օդանավակայանի աշխատակիցը օգնել է 56-ամյա հանրահայտ մարզիկին տեղաշարժվել։ Նրա ձեռքին մեծ ձեռնափայտ է եղել, հայտնում է Fox Sports-ը։

Թայսոնի հաշմասայլակի վրա հայտնվելու պատճառը կարող է  լինել ջղարմատների բորբոքման սրացումը։ Մինչ այդ բռնցքամարտիկին տեսել էին ձեռնափայտով Նյու Յորքում զբոսնելիս։

2022 թվականի հուլիսին Թայսոնը հոգեթերապևտ Շոն Մաքֆարլանդին հայտնել էր իր մոտալուտ մահվան զգացողության մասին։

Ավելի վաղ Թայսոնը հայտարարել էր, որ վերադարձել է սպորտ հոգեմետ դեղերի ազդեցության տակ։ Մարզիկը հավելել է, որ նիհարել է այդ նյութի պատճառով։

Back to top button