ՄիջազգայինՆորություններ

ՌԴ-ում 1 օրում կորոնավիրուսով վարակման 37.609 դեպք է հայտնաբերվել

Ռուսաստանում 1 օրում կորոնավիրուսով վարակման հաստատված 37.609 դեպք է գրանցվել՝ նախորդ օրվա 35.809-ի դիմաց: Այդ մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբում:

Այսպիսով, նոր հայտնաբերված դեպքերի թիվը դարձել Է առավելագույնը մարտի 14-ից ի վեր, երբ արձանագրվել Էր 41.055 դեպք: Համավարակի սկզբից ՌԴ-ում հայտնաբերել են վարակման 19 037 664 դեպք:

Վերջին օրը մահվան դեպքերի թիվը կազմել Է 65՝ նախորդ օրվա 62-ի դիմաց, ընդամենը համավարակի սկզբից մահացել Է 383 427 մարդ:

Back to top button