ՆորություններՍպորտ

Լևանդովսկուց 70 հազար եվրո արժողությամբ ժամացույց են գողացել՝ ինքնագրեր բաժանելու ժամանակ

Ինքնագրեր բաժանելու ընթացքում «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուց 70 հազար եվրո արժողությամբ ժամացույց են գողացել: Միջադեպը տեղի է ունեցել կատալոնացիների մարզաբազայի տարածքում, հայտնում է լրագրող Ալֆրեդո Մարտինեսը:

Ֆուտբոլիստն ինքն է մեքենայով հետևել գողերին, մինչև՝ գործին միջամտել են նաև ոստիկանության աշխատակիցները: Ոստիկանությունն, արդյունքում, հայտնաբերել է հանցագործներին, իսկ ժամացույցը Լևանդովսկուն է վերադարձվել նախքան մարզման մեկնարկը:

armsport.am

Back to top button