ՆորություններՍպորտ

«Քյոլնը» սեփական հարկի տակ պարտվեց «Ֆեհերվարին»․ Ադամյանը մասնակցեց հանդիպմանը

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին փուլում «Քյոլնը» սեփական հարկի տակ ընդունել է «Ֆեհերվարին» և պարտվել 1-2 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը մասնակցեց հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով 76-րդ րոպեին։

Մյուս խաղերում «Վեսթ Հեմը» 3-1 հաշվով հաղթանակ տարավ «Վիբորգի» նկատմամբ, «Վիլյառեալը» 4-2 հաշվով հաղթեց «Հայդուկին», «Լեխը» 2-0 հաշվով հաղթեց «Դյուդելանժին», «Անդերլեխտը» 1-0 հաշվով «Յանգ Բոյսին», իսկ «Նիցան» նվազագույն հաշվով զիջեց «Մակքաբիին»։

Պատասխան հանդիպումները կկայանան օգոստոսի 25-ին։

Back to top button