ՆորություններՍպորտ

«Սլովանը» զիջել է «Զրինսկիին». Տիգրան Բարսեղյանը հեռացվել է խաղադաշտից

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Սլովանը» հյուրընկալվելիս մրցել է «Զրինսկիի» հետ և նվազագույն հաշվով պարտություն կրել։

Բոսնիա և Հերցեգովինայում կայացած խաղի հաշիվը բացվել է միայն խաղավարտին՝ 89-րդ րոպեին։ Նեմանյա Բիլիբիյան է դարձել գոլի հեղինակ և հաղթանակ պարգևել իր թիմին։

Նշենք՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը 69-րդ րոպեին երկրորդ դեղին քարտն է ստացել ու  հեռացվել խաղադաշտից։ Բարսեղյանն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ։

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա օգոստոսի 25-ին։

Back to top button