ՆորություններՍպորտ

ԵԼ. «Փյունիկը» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց մոլդովական «Շերիֆի» հետ

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի 1-ին խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց մոլդովական «Շերիֆի» հետ:

Պատասխան հանդիպումը կայանալու է օգոստոսի 25-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին, Քիշինևի «Զիմբրու» ստադիոնում:

Հիշեցնենք, որ «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում երկխաղյա դիմակայությունում պարտվել էր Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային» (0-5, 0-2), իսկ «Շերիֆը» նույն փուլում պարտություն էր կրել չեխական «Վիկտորիա Պլզենից» (1-2, 1-2):

«Շերիֆին» հաղթելու դեպքում Հայաստանի 15-ակի չեմպիոնը կնվաճի Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր, պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում:

Back to top button