Նորություններ

Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Volkswagen Golf-ն ու Volkswagen Vento-ն. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում Այգավան գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 62-ամյա Մայիս Հ.-ի վարած Volkswagen Golf մակնիշի և  Վայոց Ձորի մարզի բնակիչ, 38-ամյա Արտակ Հ.-ի վարած Volkswagen Vento  մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մայիս Հ.-ն, նրա ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 64-ամյա Ժորա Մ.-ն, նաեւ Արտակ Հ.-ն ու նրա ուղևոր, Վայոց Ձորի մարզի բնակիչ, 35-ամյա Գրիգոր Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականն ու սահմանազատել տարածքը:
Վթարի մասին ՃՈ 177  օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button