Նորություններ

ՌԴ ԱԳՆ-ն սպասում է «Սուրմալուի» պայթյունի վերաբերյալ հրապարակման հետ կապված Երեւանին ուղարկված նոտայի պատասխանին

ՌԴ ԱԳՆ-ն սպասում է «Սուրմալուի» պայթյունի վերաբերյալ հրապարակման հետ կապված Երեւանին ուղարկված նոտայի պատասխանին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաեւը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը նոտա է ուղարկել ՀՀ ԱԳՆ-ին՝ կապված այն հրապարակումների հետ, որտեղ ռուսական կառույցները մեղադրվում են օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությանը ներգրավված լինելու մեջ։

«Մենք սա համարում ենք ուղղակի սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետեւում։ Նպատակը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները խաթարելն է։ Հայաստանի իշխանությունից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման ոչ բարեկամական դրսեւորումները կանխելուն»,-ասել է Նեչաեւը։

news.am

Back to top button