Նորություններ

Ինքնապաշպանվելու նպատակով գազային ատրճանակից օդ էր կրակել

Օգոստոսի 16-ին, ժամը 22.05-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Աշտարակ քաղաքի Ա. Մանուկյան փողոցի շենքերից մեկում կրակոցներ են:

Նշված հասցե մեկնած Աշտարակի ոստիկանները պարզել են, որ շենքի բակում կենցաղային հարցերի շուրջ 44 և 58 տարեկան երկու հարևաններ վիճաբանել են, որի ընթացքում 58-ամյա տղամարդու երկու որդիները ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել 44-ամյա տղամարդուն, նա էլ ինքնապաշպանվելու նպատակով գազային ատրճանակից երկու անգամ օդ էր կրակել:

44-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել իր անվամբ հաշվառված գազային ատրճանակը:
Վիճաբանության մասնակիցներն ու նյութերը ուղարկվել են նախաքննական մարմին:

Back to top button