Նորություններ

ԱՄՆ-ը կարող է դուրս բերել իր ընկերությունները Թուրքիայից՝ Ռուսաստանի հետ մերձեցման պատճառով

Սպիտակ տունը կարող է խորհուրդ տալ ամերիկյան ընկերություններին կրճատել բիզնեսը Թուրքիայի հետ, եթե Անկարան և Մոսկվան կնքեն «պաշտոնական տնտեսական գործընկերության» համաձայնագիր, գրում է Politico հանդեսը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրին։

«Մենք կարծում ենք, որ Թուրքիան պետք է լինի բիզնեսի և կապիտալի ներգրավման գլոբալ կենտրոն, սակայն Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններն իրական ռիսկեր կստեղծեն մնացած աշխարհի հետ Թուրքիայի ինտեգրման համար»,հայտնել է աղբյուրը։ Նրա խոսքով՝ Թուրքիայի եւ Ռուսաստանի հետագա մերձեցման դեպքում Անկարային կարող են արգելել դոլարով վճարումներ կատարել։

Նշենք, որ օգոստոսի 6-ին Սոչիում կայացել են Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի բանակցությունները։ Էրդողանի խոսքով՝ որոշվել է անցնել ազգային արժույթով առևտրին և երկրների միջև տարեկան ապրանքաշրջանառությունը հասցնել 100 միլիարդ դոլարի։

Back to top button