Նորություններ

«Մոտ ապագայում ջուրն ավելի կարևոր կլինի, քան նավթը». Իրանում կրկին դժգոհել են Թուրքիայի ջրային քաղաքականությունից

Իրանի նավթի նախարարության Կասպից և Կենտրոնական Ասիայի հարցերով նախկին գլխավոր տնօրեն Մահմուդ Խաղանին, խոսելով տարածաշրջանում ջրի խնդրի մասին, նշել է, որ մոտ ապագայում ջուրը ավելի կարևոր կլինի, քան նավթը, և Թուրքիան այս գործիքով կկարողանա ազդեցիկ դերակատարում ունենալ Իրանում, Իրաքում, Սիրիայում և Կովկասում։

«Այն ժամանակ, երբ մենք անտեսում էինք երաշտը և պարբերեբար ցամաքեցնում էինք ստորգետնյա ջրերը, Թուրքիայի կառավարությունը իրականացրել է ամբարտակների կառուցման ծրագրեր, որոնք հետևում են երկու նպատակ՝ էլեկտրաէներգիա արտադրելու և Իրանից ու նույնիսկ Ռուսաստանից գազի ներկրումից կախվածությունը նվազեցնելու համար»,-ընդգծել է Խաղանին։ Նա հավելել է, որ միակ լուծումը ՄԱԿ-ի շրջանակներում տարածաշրջանային բնապահպանական հատուկ համագործակցության նախաձեռնումն է, հակառակ դեպքում կտուժեն տարածաշրջանի բոլոր երկրները, և կհաղթի Թուրքիան։ Խաղանին խոսելով թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասին, շեշտել է․ «Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները առանձնահատուկ են, որի ականատեսը եղանք ղարաբաղյան պատերազմում։ Էրդողանը ոչ արևելքի, ոչ արևմուտքի, այլ ազգային շահերի քաղաքականություն է վարում և համագործակցում է թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոպայի ու Ամերիկայի, թե՛ տարածաշրջանի երկրների հետ»։

regionmonitor.com

Back to top button