ՆորություններՍպորտ

Դա կախված է ՖԻՖԱ-ից ու խաղացողից. Գիլոյանը խոսել է Զախարյանի՝ Հայաստանի հավաքականում հանդես գալու հնարավորությունների մասին

Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցում պատրաստակամություն է հայտնել «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին հրավիրել Հայաստանի հավաքական, եթե ՖԻՖԱ-ն դա թույլ տա։

– Արսեն Զախարյանի մասին միշտ շատ է խոսվում։ ՖԻՖԱ-ի գործող կանոններով նա չի կարող Ռուսաստանի ֆուտբոլային քաղաքացիությունը փոխել Հայաստանի քաղաքացիությամբ։ Բայց եթե նման հնարավորություն լիներ, ինչպե՞ս կվարվեր Հայաստանը։

– Եթե հասկանայինք, որ դա հնարավոր է, և ֆուտբոլիստն ինքը որոշեր տեղափոխություն կատարել, ապա ամեն ինչ կանեինք, որ դա տեղի ունենար, առավելագույն օգնություն կցուցաբերեինք։ Զախարյանը շատ հեռանկարային խաղացող է, նա մեծ ապագա ունի։ Բայց սա այն դեպքն է, երբ սկզբում ամեն ինչ կախված է ՖԻՖԱ-ից ու խաղացողից,- ասել է Գիլոյանը։

Զախարյանն արդեն հանդես է եկել Ռուսաստանի հավաքականում։ Կիսապաշտպանը հավաքականի կազմում անցկացրել է չորս հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։

armsport.am

Back to top button