Նորություններ

Հրշեջները մարել են Ստեփանակերտի տարածքում բռնկված հրդեհը. հայտնաբերվել է նռնականետի 2 նռնակ

Օգոստոսի 18-ին ժամը 08:38-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ստեփանակերտ քաղաքի գերեզմանոցի հարակից տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով չոր խոտատարածք էր այրվում, որի հետևանքով տարածքում զինամթերք է պայթում:

Այս մասին հայտնել են Արցախի Հանրապետության ՆԳՆ փրկարար ծառայությունից: Աղբյուրի տեղեկատվությամբ՝ ժամը 08:40-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խումբը մեկնել է նշված վայր՝ հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Ժամը 09:01-ին հրշեջ մեքենան մարտական հաշվարկով նույնպես մեկնել է դեպքի վայր և մեկուսացրել հրդեհը՝ ժամը 09:09-ին, մարվել ժամը 09:40-ին:

Հրդեհի հետևանքով այրվել են չոր խոտեր և թփեր՝ մոտ 10X60մ: Հետախուզական աշխատանքների արդյունքում նշված տարածքում հայտնաբերվել է նռնականետի 2 նռնակ, որոնք սակրավորները տեղափոխել են անվտանգ տարածք և ոչնչացրել:

Back to top button