Նորություններ

Չկա որեւէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության հանցակազմի մասին. Քյարամյան

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի քրեական գործով  չկա որեւէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ այլ դիտավորյալ հանցակազմի առկայության մասին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Կառավարության հերթական նիստին ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հարցին՝ արդյո՞ք դիտարկվել է ահաբեկչության կամ դիտավորությամբ նման գործողություն իրականացնելու վարկածները։

«Քրեական գործով տարբեր վարկածներ են քննարկվում, այդ թվում՝ ձեր կողմից նշած վարկածները։ Քրեական գործում առկա ապացույցները ավելի շատ վկայում են անզգուշությամբ տեղի ունեցած հանցագործությունը»,- պատասխանեց ՔԿ նախագահը։

Back to top button