ՄիջազգայինՆորություններ

Թուրքիան հրթիռակոծել է Հալեպը. կան զոհեր եւ վիրավորներ

Սիրիայում 3 զինվոր է սպանվել, ևս 6-ը վիրավորվել թուրքական ավիահարվածների հետևանքով:

Սիրիայի պետական հեռուստատեսությունը տեղեկացրել է, որ երեկ Սիրիայի ժամանակով ժամը 14:37-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում թուրքական ԱԹՍ-ները թիրախավորել են Հալեպի մարտական դիրքերը:

Հաղորդվում է, որ Սիրիայի զինված ուժերը պատասխանել են ավիահարվածներին՝ նյութական և մարդկային կորուստեր պատճառելով թուրքական կողմին:

Նշենք, որ 2016 թվականից ի վեր Թուրքիան մի քանի ռազմական գործողություն է իրականացրել Սիրիայի հյուսիսում՝ մոտ 30 կմ խորանալով Սիրիայի տարածք: Թուրքիայի թիրախում Քուրդիստանի բանվորական կուսակցությունն է, որին դիտարկում է ահաբեկչական կազմակերպություն:

Back to top button