Նորություններ

Օգոստոսի 18-ին Բերձորի Ս. Համբարձման եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի

Օգոստոսի 18-ին Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի:

Այս մասին ֆյսբուքյան իր էջում տեղեկացնում է Քաշաթաղի շրջանի հոգևոր հովիվ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանը:
«Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս
Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում սույն թվականի օգոստոսի 18-ին՝ ժամը 11։00 կմատուցեմ Սուրբ և Անմահ Պատարագ։
Հանդիսապետությամբ՝ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։
Սիրով հրավիրում ենք ամենքիդ ներկա գտնվելու և միասնաբար աղոթք բարձրացնելու առ Աստված։
Սիրով և Օրհնությամբ՝ Տեր Բենիամին քահանա Ծատուրյան», — գրել է նա:

Back to top button