ՆորություններՍպորտ

Հայկ Ղահրամանյանը նոկաուտի ենթարկեց թուրք մրցակցին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ

Թուրքիայի Էրզրում քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության 5-րդ մրցումային օրը 75 կգ քաշային կարգի 1/4 եզրափակիչում Հայկ Ղահրամանյանը նոկաուտի ենթարկեց թուրք Բատու Բասին ու նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր, հայտնում է  ՀԲՖ մամուլի ծառայությունը։

Այսպիսով, Հայկը 5-րդ մեդալն ապահովեց Հայաստանի հավաքականի համար: Մինչև այդ նման հաջողություն էին գրանցել  40 կգ քաշային Վահրամ Դովլաթբեկյանը,  42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը, 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը և 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը:

Եվրոպական ստուգատեսին Հայաստանը ներկայացնում են 15 տղա և 5 աղջիկ:

Տղաների հավաքականի կազմը

Վահրամ Դովլաթբեկյան (40 կգ), Էրիկ Ապերյան (42 կգ), Սարգիս Թառլոյան (44 կգ), Հայկ Հովսեփյան (46 կգ), Արսեն Դարբինյան (48 կգ), Տիգրան Հովսեփյան (50 կգ), Մարտին Սահակյան (52 կգ), Ալեքս Պետրոսյան (54 կգ), Ալեն Ստեփանյան (57 կգ), Արտյոմ Ստեփանյան (60 կգ), Գագիկ Խաչատուրյան (63 կգ), Սամվել Սիրամարգյան (66 կգ), Հրաչ Խաչատրյան (70 կգ), Հայկ Ղահրամանյան (75 կգ), Րաֆֆի Խաչատրյան (80 կգ):

Աղջիկների հավաքականի կազմը

Լիաննա Ժամհարյան (38 կգ), Անի Մխիթարյան (40 կգ), Համեստ Աֆրիկյան (42 կգ), Անահիտ Հարությունյան (44 կգ), Էլեն Պապյան (54 կգ):

Back to top button