ՆորություններՍպորտ

ՊՍԺ-ի մարզական տնօրենը կարողացել է հարթել Մբապեի և Նեյմարի միջև կոնֆլիկտը

ՊՍԺ-ում կարողացել են հարթել թիմի աստղային հարձակվողներ 23-ամյա ֆրանսիացի Կիլիան Մբապեի և 30-ամյա բրազիլացի Նեյմարի միջև: Այս մասին հայտնում է Le Parisien-ը

Աղբյուրի փոխանցմամբ, իրավիճակին ստիպված է եղել միջամտել անձամբ ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լուկաս Կամպոսը, որը ֆուտբոլիստներին բացատրել՝ իրենց պահվածքը չպետք է ազդի ամբողջ թիմի ելույթների վրա, իսկ ֆուտբոլիստների միջև տարաձայնությունները պետք է միասին հարթել: Ֆուտբոլիստների հետ հանդիպման ընթացքում կողմերը խոստովանել են՝ կոնֆլիկտը հարթվել է:

Հիշեցնենք՝ ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնությունում բավական լավ է մեկնարկել նոր գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեի հետ՝ հաղթանակներով տանելով «Կլերմոնի» (5-0) և «Մոնպելյեի» (5-2) նկատմամբ:

armsport.am

Back to top button