Նորություններ

«Սուրմալու»-ում ենթադրյալ անհետ կորած 6 իրանցիներից 5-ը Վրաստանում են․ ԱԻՆ խոսնակ

ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է, որ անհետ կորած համարվող Իրանի վեց քաղաքացիներից հինգը գտնվում են Վրաստանում։

«Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչը քիչ առաջ ինձ փոխանցեց, որ ենթադրյալ անհետ կորած 6 իրանցի քաղաքացիներից 5-ը Վրաստանում են։

Այս պահի դրությամբ անհետ կորած քաղաքացիների թիվը կազմում է 18»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 8 զոհ, անհետ կորած է համարվում 18 քաղաքացի։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 13 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Back to top button