Նորություններ

Ավտովթար Երևանում. Մարիետա Մ.-ն Mercedes ML-ով բախվել է կայանված Mustang-ին և 1 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է

Օգոստոսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը  22:00–ի սահմաններում Երևանի բնակիչ, 52-ամյա Մարիետա Մ.-ն իր վարած Mercedes ML մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Երվանդ Քոչար 11 հասցեում բախվել է կայանված Mustang-ին, առաջ ընթացել և մոտ 1 մետր բարձրությունից ընկել և կողաշրջվել է:

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար  Գոռ Առաքելյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գևորգ Երիցյանն ու Արկադիյ Գրիգորյանը:

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button