ՆորություններՍպորտ

Երիտասարդական ԱԱ․ Մուշեղ Մկրտչյանը կամային հաղթանակ տարավ և դուրս եկավ եզրափակիչ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության առաջին մրցումային օրը եզրափակչի ուղեգիր նվաճեց 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը։

Կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը կամային հաղթանակ տարավ ղրղզ Մուխամադ Աբդուլաևի նկատմամբ (2-2): 0-2 հաշվի ժամանակ Մկրտչյանը վերջին վայրկյաններին հավասարեցրեց հաշիվն ու հաղթեց։

Նախորդ 2 գոտեմարտերում հայ ըմբիշն ուժեղ էր գտնվել թուրք Կիմի Կապելից (9-0) և ադրբեջանցի Սոսլան Տիգիևից (11-2)։

Օգոստոսի 16-ին կայանալիք եզրափակիչ գոտեմարտում Մուշեղ Մկրտչյանի մրցակիցը կլինի իրանցի Սոբհան Յարին:

Back to top button