Նորություններ

Գարո Փայլանը «Սուրմալուի» պայթյունի կապակցությամբ ցավակցություն է հայտնել

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Երեւանում գործող «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ դիմել է հայ ժողովրդին և ցավակցություն հայտնել։ Այս մասին Փայլանը գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոկում։

«Հայաստանի մայրաքաղաք Երևանի առևտրային կենտրոններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վերջին տվյալներով, մահացել է 6 մարդ, 16 հոգու մասին տեղեկություն չկա, կան բազմաթիվ վիրավորներ։ Հայ ժողովրդին եմ հայտնում իմ ցավակցությունները»,-գրել է նա։

Back to top button