ՄիջազգայինՆորություններ

«Երևանում ուժգին պայթյունի մասին տեղեկությունները ցնցող են». Վրաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» շուկայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և մտերիմներին։

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, ավելի քան 60-ը՝ վիրավորվել։

«Երևանում ուժգին պայթյունի մասին տեղեկությունները ցնցող են: Ցավակցում ենք ողբերգության զոհերի ընտանիքներին և մտերիմներին։ Բոլոր վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Մենք համերաշխ ենք մեր հայ ընկերների հետ այս դժվարին պահին»,- նշված է Վրաստանի ԱԳՆ-ի Twitter-յան հաղորդագրությունում։

Back to top button