Նորություններ

Հրացանից կրակել էր համագյուղացու պատուհանին. Մեծամորի ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 11-ի առավոտյան Մրգաշատ գյուղի մի բնակչուհի նկատել էր, որ գիշերը կրակել և վնասել են իր տան պատուհանն ու նախասրահի պատը: Կատարվածի վերաբերյալ ժամը 9-ի սահմաններում ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում ստացվեց: Օպերատիվ խումբը մեկնեց Մրգաշատ: Դեպքի վայրի զննությամբ իրավապահները նախասրահի հատակին դեֆորմացված գնդակ հայտնաբերեցին:

Մեծամորի ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզեցին արարքը կատարողի ինքնությունը: Տուժողի 62-ամյա համագյուղացին էր, որն իր անվամբ հաշվառված որսորդական ակոսավոր հրացանից կրակել էր թափառող շների ուղղությամբ, վնասել համագյուղացու պատուհանն ու նախասրահի պատը:
62-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նա տվել է խոստովանական ցուցմունք:
Հանգամանքները քննությամբ պարզվում են:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button