Նորություններ

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը ցավակցություն է հայտնել Սուրմալու Ա/Կ-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ցավակցական գրառում է կատարել նախօրեին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի կապակցությամբ:

Քըլըչը Twitter-ում արած գրառման մեջ մասնավորապես նշել է.

«Խորապես ցնցված եմ Երևանի կենտրոնում՝ բացօթյա առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին լուրից: Ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել զոհվածի ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր նրանց, ովքեր վիրավորվել են այս ողբերգության հետևանքով»։

Քըլըչի գրառման պահին հայտնի է եղել 1 զոհի մասին:

Քըլըչը իր գրառման տակ նշել է ՀՀ ԱԳՆ-ի ու ՀՀ կողմից հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի էջերը:

Նշենք, որ այս պահի տվյալներով՝ օգոստոսի 14-ին Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 6-ի, ավելի ավելի քան 60 անձ վիրավորվել է, ևս 18-ը որոնվում են:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Back to top button