Նորություններ

Բագրատաշենի անցակետից ոստիկանության բաժին է տեղափոխվել 38-ամյա Աշոկ Մ.-ն, որը հետախուզվում էր Իրանի իրավապահների կողմից

Օգոստոսի 13-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել օտարերկրացի 38-ամյա Աշոկ Մ.-ն, որը հունիսի 13-ից Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր սեքսուալ բնույթի տեսաձայնագրություններ տարածելու սպառնալիքի կամ շորթման մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button