ՄիջազգայինՆորություններ

Կահիրեի եկեղեցում բռնկված հրդեհի հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել

Կահիրեի եկեղեցում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 41 մարդ, կան տասնյակ վիրավորներ։ Այս մասին օգոստոսի 14-ին հայտնել է Associated Press գործակալությունը:

Եգիպտոսի Ղպտիական եկեղեցին, վկայակոչելով առողջապահական մարմիններին, հայտարարել է, որ Կահիրեի եկեղեցում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 41 մարդ է մահացել։

Տեղական Al-Masry Al-Youm թերթի փոխանցմամբ՝ տուժածներին տեղափոխում են Իմբաբայի եւ հարեւան թաղամասի հիվանդանոցներ։

Back to top button