ՆորություններՍպորտ

Մխիթարյան․ Հաղթական նորամուտ

Իտալական A Սերիայի նոր մրցաշրջանի մեկնարկային տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթեց առաջնության նորեկ «Լեչեին»։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որն այս ամռանն էր համալրել միլանյան ակումբի կազմը, նորամուտն է նշել «Ներաձուրիների» կազմում՝ փոխարինման մտնելով հանդիպման 57-րդ րոպեին։

Հայ ֆուտբոլիստը հանդիպումից հետո գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում։

«Հաղթական նորամուտ»,- գրել է Մխիթարյանը՝ թիմային լուսանկար հրապարակելով։

Back to top button